National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2019
Ամփոփվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության  անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող  Արման Բաբաջանյանը եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում  ներկայացրել են մանրամասներ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ նիստի աշխատանքների վերաբերյալ:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, ով կարեւորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւողական աշխատանքը: Պատգամավորի տեղեկացմամբ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են միջխորհրդարանական հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բանախոսն անդրադարձել է ոլորտային հանձնաժողովների ձեւաչափի արդյունավետությանը՝ նշելով, որ այն բաց եւ թափանցիկ քննարկումների հարթակ է, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել երկու երկրների փորձը, ուրվագծել նոր հեռանկարներ:

2019 թվականի հունիսի 26-27-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՌԴ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու են համատեղ նիստում արծարծված հիմնահարցերը:

Արման Աբովյանի խոսքով` հանդիպումների ընթացքում ակնառու է եղել ռուսական կողմի հետաքրքրվածությունը՝ Հայաստանի հետ երկխոսությունը խորացնելու եւ համագործակցությունը զարգացնելու առումով:

Արման Բաբաջանյանն արձանագրել է, որ հանդիպումների ընթացքում փարատվել են ռուսական կողմի՝ հեղափոխությունից հետո առաջացած անհանգստությունները, մտահոգությունները: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ համագործակցության առկա ձեւաչափերը վերանայման ենթակա չեն:

Սոս Ավետիսյանը հավելել է, որ հանդիպումներն ու քննարկումներն անցել են անկեղծ, վստահության մթնոլորտում:

Լրագրողների հարցերը վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ հետագա համագործակցությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am